ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Վախճանվել է լեգենդար ֆուտբոլիստ Հարություն Քեհեյանը

Վախճանվել է լեգենդար ֆուտբոլիստ Հարություն Քեհեյանը
18.04.2015 | 11:31

85 տարեկանում վախճանվել է լեգենդար ֆուտբոլիստ, մարզիչ, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, Հայաստանի վաստակավոր մարզիչ Հարություն Քեհեյանը: «1948 թվականից Հարություն Քեհեյանի անունը կապված է հայկական ֆուտբոլի հետ: Որպես ֆուտբոլիստ, այնուհետև որպես մարզիչ Հարություն Քեհեյանը մեծ ներդրում ունի հայկական ֆուտբոլի զարգացման գործում: Նրա անվան հետ են կապված հայկական ֆուտբոլի բազմաթիվ փառավոր էջեր»,- ասված է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հաղորդագրությունում։ ՀՖՖ-ի նախագահ Ռուբեն Հայրապետյանն էլ իր ցավակցական ուղերձում գրել է. « 85 տարեկան հասակում վախճանվել է հայկական ֆուտբոլի վերջին մոհիկաններից մեկը։ Նրա անունն անքակտելիորեն կապված է հայկական ֆուտբոլի փառավոր էջերի հետ: Հայկական ֆուտբոլը մեծ կորուստ է կրել»:

Դիտվել է՝ 733

Մեկնաբանություններ