«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Իրանը պատրաստ է պաշտպանել իրեն

Իրանը պատրաստ է պաշտպանել իրեն
26.05.2015 | 13:03

Իրանը լիովին պատրաստ է պաշտպանել իրեն պատերազմի դեպքում՝ հայտարարել է Իրանի զինված ուժերի առաջին հրամանատար Ահմեդ Ռեզա Պուրդաստանը: IRNA գործակալությունը հաղորդում է, որ հրամանատարի գնահատմամբ՝ տարածաշրջանում ահաբեկչական խմբավորումները նոր սպառնալիք են Իրանի համար, սակայն Թեհրանը լիովին պատրաստ է պատերազմի: Պուրդաստանի խոսքով՝ բանակը պետք է փոխի ռազմավարությունը, որ դիմակայի ահաբեկչական խմբավորումների սպառնալիքներին: Իրանի ՆԳ նախարարը «Իսլամական պետություն» խմբավորմանը նախազգուշացրել է առնվազն 40 կմ հեռու մնալ Իրանի սահմանից՝ հակառակ դեպքում սպառնալով քայլեր ձեռնարկել նրանց դեմ: «Իսլամական պետությունը» շարունակում է զգալի տարածքներ գրավել Սիրիայի և Իրաքի տարածքներում, որտեղ իսլամական խալիֆայություն է հռչակել:

Դիտվել է՝ 2564

Մեկնաբանություններ