Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Կմասնակցենք չորս ըմբիշով

Կմասնակցենք չորս ըմբիշով
25.09.2015 | 10:14

Հոկտեմբերի 7-9-ին բանակային մարզիկների համաշխարհային վեցերորդ խաղերի շրջանակում Հարավային Կորեայի Մունգյոնգ քաղաքում մրցագորգ կելնեն Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշները: Մեր պատվիրակությունը կազմված է չորս մարզիկից: Նրանք են` Եվրոպայի երիտասարդների կրկնակի չեմպիոն Գևորգ Ղարիբյանը (59 կգ), երիտասարդների աշխարհի չեմպիոն Կարեն Ասլանյանը (66 կգ), միջազգային մրցաշարերի բազմակի հաղթող Ռաֆայել Ալեքսանյանը (71 կգ), մինչև 23 տարեկանների Եվրոպայի փոխչեմպիոն Սարգիս Քոչարյանը (80 կգ): Առաջնությանը տղաները նախապատրաստվում են գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանի գլխավորությամբ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 958

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ