Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Պուտինի սիրիական գործողության իրական պատճառը

Պուտինի սիրիական գործողության իրական պատճառը
03.10.2015 | 19:29

Ամերիկյան Bloomberg լրատվականը, 2 աղբյուրի վկայակոչումով, ներկայացնում է, թե ինչու է իրականում ՌԴ նախագահը ակտիվ ռազմական գործողությունների անցել Սիրիայում: Պուտինը իրականում սիրիական գործողությունը սկսել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները «աշխուժացնելու» նպատակով: Սիրիայում ռուսաստանյան միջամտության նախաձեռնողները եղել են Պուտինի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը, ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը: Ըստ ամերիկյան լրատվամիջոցի` գործողությունը ծրագրված է եղել ամիսներ առաջ: Ռուսաստանը ցանկացել է «Իսլամական պետության» դեմ պայքարում ԱՄՆ-ին ցույց տալ իր գերազանցությունը: Դեռ 2015-ի ամռանը եռյակը պնդել է, որ ԱՄՆ-ի հետ ՈՒկրաինայի բերումով լարված հարաբերությունները կարելի է շտկել Սիրիայի միջոցով: Պուտինը դա համարել է մեկուսացումից դուրս գալու հնարավորություն: Bloomberg-ի աղբյուրները հայտնել են նաև, որ Ռուսաստանի գործողությունները Սիրիայում կտևեն դեռ մի քանի ամիս:

Դիտվել է՝ 2254

Մեկնաբանություններ