Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

«Հաջողության հիմնական երաշխիքը կենտրոնի անձնակազմն է»

«Հաջողության հիմնական երաշխիքը կենտրոնի անձնակազմն է»
09.10.2015 | 02:22

Երևանի Ազատության պողոտայում (Ազատության 11ա, «Զովք» սուպերմարկետի հարևանությամբ) արդեն մեկ տարի է հիմնադրվել և գործում է բժշկական առաջատար ծառայություններ իրականացնող, բարձր տեխնոլոգիաներով կահավորված «Նեո Լաբ» ախտորոշիչ կենտրոնը: Կառույցի հարմարավետ լաբորատորիաներում (հիվանդների նկատմամբ ցուցաբերվող անհատական մոտեցումից բացի) կատարվում են գերժամանակակից հետազոտություններ, դրանց արդյունքների արագ տրամադրում և տնային կանչ: «Նեո Լաբը», բժշկական տեղեկատվության գաղտնիության երաշխավորումից բացի, ապահովում է արյան հետազոտման գործընթացի անվտանգություն` արյան և մեզի ընդհանուր և կենսաքիմիական հետազոտության հետ զուգահեռ իրականացնելով նաև խոր և լայնածավալ լաբորատոր ախտորոշումներ, իմունոլոգիա, սերոլոգիա, կոագուլոգրամմա, ուռուցքային մարկերներ, ալերգիաների ախտորոշում և գենետիկ հետազոտություններ:
Միջազգային համապատասխան հաստատությունների հետ սերտ համագործակցության, բարձր որակավորմամբ փորձառու բժշկական անձնակազմի, ինչպես նաև առողջապահական նորագույն մեթոդների ու մոտեցումների շնորհիվ, կենտրոնում անսխալ հիմքերի վրա են հետազոտությունների արդյունքները, ինչը նաև հնարավորություն է ստեղծում բուժումը վստահորեն իրականացնելու:
-Քանի՞ լաբորատորիա է գործում կենտրոնում: Ինչպիսի՞ սարքավորումներով են զինված դրանք և ինչքանո՞վ են համապատասխանում միջազգային չափորոշիչներին:- Այս հարցով սկսեցինք մեր զրույցը կենտրոնի խորհրդատու, կենսաբանական գիտությունների դոկտոր ԱՍՏՂԻԿ ՓԵՓՈՅԱՆԻ հետ:
-Կենտրոնում գործում են ժամանակակից տեխնիկական սարքավորումներով հագեցած կլինիկական, կենսաքիմիական, իմունոգենետիկական և գենետիկական մասնագիտացված լաբորատորիաներ: Ընդհանուր կլինիկական լաբորատորիայում կատարվում են բոլոր կլինիկական, կենսաքիմիականում` կենսաքիմիական, գենետիկականում՝ ինֆեկցիաների հարուցիչների և հիվանդությունների գենետիկական հետազոտությունները:
Նմուշառման և տեղափոխման անվտանգության կանոնների պահպանումը, նյութերի պահպանման ժամկետների վերահսկողությունը և հետազոտման ժամանակակից մեթոդների կիրառումը որակյալ աշխատակիցների և համապատասխան սարքավորումների առկայությամբ ճիշտ հետազոտության հիմնական երաշխիք են, ինչն էլ «Նեո Լաբի» հաջողությունների հիմքն է:
Արդյունքների ճշգրտությունը և կատարման արագությունը «Նեո Լաբում» ապահովվում են վերջին սերնդի բազմաֆունկցիոնալ բարձր կատարողական ավտոմատ անալիզատորներով, որոնք թույլ են տալիս կարճ ժամանակահատվածում կատարել մեծաքանակ տարատեսակ նմուշների վերլուծություն` ստանալով ստույգ և հուսալի արդյունքներ հետազոտության բոլոր ուղղություններով: Հետազոտությունների համար օգտագործվում են միայն բարձր զգայունություն ունեցող թեստ համակարգեր: Որոշ հետազոտությունների կոնկրետ պատասխանի համար կենտրոնում կատարվում է հետազոտությունների համադրում տարբեր մեթոդներով:
Իհարկե, հաջողության հիմնական երաշխիքը կենտրոնի անձնակազմն է: Հպարտությամբ կարող եմ ասել, որ մեր բոլոր բժիշկները նաև գիտությունների թեկնածուներ են և ակտիվորեն ընդգրկված են գիտահետազոտական աշխատանքներում, միջազգային հեղինակավոր ամսագրերում հրապարակվում են նրանց գիտական աշխատանքները:
-Որտեղի՞ց եք ձեռք բերում լաբորատոր սարքավորումները: Լաբորատորիաները հետագայում առավել հզորացնելու (վերազինելու) մտադրություն ունե՞ք:
-Հիմնական լաբորատոր սարքավորումները ձեռք են բերվել ԱՄՆ և ԵՄ համապատասխան հայտնի ֆիրմաներից: Oրինակ, անալիզատորները ամերիկյան հայտնի Awareness Technology ֆիրմայի վերջին արտադրանքներից են, ՊՇՌ ապարատը, միկրոցենտրիֆուգերը և թերմոստատները՝ BioRad ֆիրմայի արտադրանք են, ավտոկլավը՝ բրիտանական Prestige Classic 2100 է, ունենք Thermo Savant FastPrep FP120 հոմոգենիզատոր, միջին և գերսառեցնող սառնարան և այլն:
Իհարկե, հետազոտությունների անընդհատ կատարելագործումը և նոր թեստերի կիրառումը զուգահեռաբար պահանջում են սարքավորումների թարմացումներ: Օրինակ, պատրաստվում ենք կենտրոնում իրականացնելու հետազոտություններ` հիմնվելով թքի առանձնահատկությունների վրա: Այն հիվանդին ազատում է ոչ միայն արյան հետազոտության ժամանակ ստացած «տրավմայից», այլև (որոշ դեպքերում) ունի եզակի ախտորոշիչ նշանակություն: Թքի նմուշառման համար առաջիկայում պատրաստվում ենք գնելու այդ նպատակով հատուկ նախատեսված ամերիկյան արտադրության նշտարիկներ, այլապես մեթոդապես սխալ կլինի դրա համար նախատեսված պատրաստի թեստ հավաքածուի օգտագործումը:
-Համագործակցո՞ւմ եք արտասահմանյան նմանատիպ կառույցների հետ:
-Նախքան կենտրոնի բացումը, գիտական հետազոտական համատեղ աշխատանքների շնորհիվ, մեր աշխատակիցները արդեն իսկ սերտ համագործակցում էին միջազգային բարձր որակավորում ունեցող բժշկական կենտրոնների հետ: Թերևս այդ համագործակցություններն էլ հիմք հանդիսացան կենտրոնի բացման համար: Համագործակցությունը ԱՄՆ-ի, Եվրամիության, Ճապոնիայի և Ռուսաստանի առաջնակարգ բժշկական կենտրոնների հետ (Բոլոնիայի համալսարանի բժշկության և վիրաբուժության կենտրոն, Ջիչի բժշկական կենտրոն, Մոնպելիեի բժշկական համալսարան, Ռուսաստանի Դաշնության նմանատիպ տարբեր կառույցներ) արտահայտվում է փոխադարձ այցելություններով, համատեղ ուսուցողական դասընթացների և սեմինարների պարբերաբար կազմակերպմամբ: Վերջերս, օրինակ, կազմակերպվեց «Ախտորոշում եվրոպական մակարդակով» միջոցառումը, որը հայ բժիշկներին ախտորոշման նոր հնարավորություններին ծանոթացնելուն ու ախտորոշիչ նոր հետազոտությունները Հայաստանում ներդնելուն էր ուղղված: Արդյունքում «Նեո Լաբում» ներկայումս իրականացվում է նաև լակտազի նկատմամբ տոլերանտության կենսաքիմիական և գենետիկական հիմքերի ուսումնասիրություն: Միջազգային նման համագործակցությունը նաև նոր ախտորոշիչ թեստերի ճիշտ կիրառման երաշխիք է:
-Գենետիկական (ժառանգաբանական) քանի՞ հիվանդություն է ախտորոշվում այսօր Ձեր կենտրոնում:
-Ախտորոշում ենք ՀՀ-ում բավականին տարածված պարբերական հիվանդությունը, նաև էնդոկրինային (ներզատիչ գեղձերի), չբերության, պարբերական վիժումների, ամլության, սրտանոթային, աղեստամոքսային տրակտի հիվանդությունները: Մեր մասնագետների ուշադրության կենտրոնում են նաև այսօրվա համար խնդրահարույց սրտանոթային, նյարդաբանական, նյարդամկանային, ինչպես նաև գենային մուտացիաներով պայմանավորված որոշ չարորակ հիվանդություններ:
-Ի՞նչ մեթոդներով են իրականացվում հետազոտությունները:
-Հետազոտություններն իրականացվում են կլինիկական, կենսաքիմիական, մանրադիտակային, իմոնուֆերմենտատիվ և գենետիկական մեթոդներով: Որոշ ախտորոշումներ իրականացվում են միաժամանակ մի քանի մեթոդներով: Օրինակ, ինֆեկցիաների ախտորոշումը կատարվում է և՛ իմունոֆերմենտային, և՛ պոլիմերազ շղթայական ռեակցիայով (ՊՇՌ): Իմունոֆերմենտային և ՊՇՌ մեթոդների համատեղումը բացառում է իմունոֆերմենտային ախտորոշման զգայունությամբ պայմանավորված սխալ պատասխանը՝ հնարավորություն ստեղծելով վստահորեն իրականացնելու բուժումը:
-Ինչպիսի՞ նորագույն հետազոտություններ են իրականացվում կենտրոնում:
-Նորագույն գենետիկական հետազոտություններից են, օրինակ, լակտազի պերսիստենտության հետ ասոցացվող պոլիմորֆիզմների (C/T 13910 կամ G/A 22018) և հեմոքրոմատոզի հետ ասոցացվող կետային մուտացիաների գենոտիպավորումները, մարդու պապիլոմավիրուսի միջին և բարձր ռիսկ ներկայացնող սուբտեսակների գնահատումը, ինչպես նաև տրոմբոզի հետ ասոցացվող կետային մուտացիաների գենոտիպավորումը և այլն: Ինչպես նշեցի, նորագույն հետազոտություններից են նաև հիվանդի թքի անալիզի վրա հիմնված հետազոտությունները:


Զրուցեց
Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ

Դիտվել է՝ 2632

Մեկնաբանություններ