Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Հաշմանդամություն ունեցող անձանց վրա ծխախոտն ավելի վատ է անդրադառնում առողջական խնդիրների պատճառով

Հաշմանդամություն ունեցող անձանց վրա ծխախոտն ավելի վատ է անդրադառնում առողջական խնդիրների պատճառով
13.10.2015 | 13:00

Հոկտեմբերի 12-ին՝ Ծխախոտի դեմ պայքարի ազգային օրը, «ԷԽՈ» հաշմանդամություն ունեցող անձանց իրավապաշտպան ՀԿ-ն Հյուսիսային պողոտայում «Հաշմանդամություն ունեցող անձանց իրազեկումը ծխախոտի օգտագործման և վնասակար ազդեցության մասին» ծրագրի շրջանակներում անցկացրել է «Ներառման պայքար» կարգախոսով ֆլեշմոբ և ստորագրահավաք, որին մասնակցում էին նաև հաշմանդամություն ունեցող երիտասարդները:
«ԷԽՈ» հաշմանդամություն ունեցող անձանց իրավապաշտպան ՀԿ նախագահ Սերյոժա Օհանջանյանը նշեց, որ իրենց նպատակն է ծրագրի միջոցով հաշմանդամություն ունեցող անձանց ծխախոտից զերծ պահել, իրազեկել ծխախոտի վնասակար ազդեցության մասին, գիտելիքները հարստացնել։ Սերյոժա Օհանջանյանը նշում է, որ հաշմանդամություն ունեցող անձինք խնդիր ունեն ինֆորմացիա ստանալու առումով, քանի որ նրանցից շատերը վարում են մեկուսի կյանք, անգամ տեղեկություն ստանալու տարրական պայմաններից են զուրկ։ Թիրախային այս խմբի հետ աշխատանքը շատ կարևոր է, քանի որ հաշմանդամություն ունեցող անձանց վրա ծխախոտն ավելի վատ է անդրադառնում առողջական խնդիրների պատճառով։
Ֆլեշ մոբի ընթացքում «ԷԽՈ» ՀԿ-ի անդամները հանդես եկան փոքրիկ ներկայացմամբ, անցորդներին ներկայացրին ծխախոտի վնասակար ազդեցությունը, բաժանեցին տեղեկատվական բուկլետներ, իրականացրին ստորագրահավաք՝ հաշմանդամություն ունցող անձանց ծխախոտի դեմ պայքարի ծրագրերում ներգրավելու կոչով։
Հավելենք, որ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրազեկումը ծխախոտի օգտագործման և վնասակար ազդեցության մասին» ծրագիրն իրականացվում է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհային ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում:

Դիտվել է՝ 2076

Մեկնաբանություններ