Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Հենրիխ Մխիթարյանը չի մեկնի Բաքու

Հենրիխ Մխիթարյանը չի մեկնի Բաքու
19.10.2015 | 12:54

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի «Գաբալա»-«Բորուսիա» խաղին: «Մենք ուսումնասիրել ենք հարցը: Հայաստանը և Ադրբեջանը լարված փոխհարաբերություններ ունեն, իսկ մենք պետք է հոգ տանենք ֆուտբոլիստների անվտանգության համար»՝ «Բորուսիա»-ի գործադիր տնօրեն Հանս Յոահիմ Վատցկեի խոսքերը մեջբերում է գերմանական Bild-ը:
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի շրջանակներում Դորտմունդի «Բորուսիան» պետք է խաղա ադրբեջանական «Գաբալա»-ի հետ հոկտեմբերի 22-ին:

Դիտվել է՝ 654

Մեկնաբանություններ