«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Ասադի բանակը ոչնչացրել է «Սիրիայի հեղափոխականների ճակատի» առաջնորդին

Ասադի բանակը ոչնչացրել է «Սիրիայի հեղափոխականների ճակատի» առաջնորդին
27.12.2015 | 10:57

Սիրիական բանակը ոչնչացրել է «Սիրիայի հեղափոխականների ճակատ» ծայրահեղական խմբավորման առաջնորդ Լիդ Մուհամադ ալ-Մասալմին՝ ասել է Սիրիայի զինված ուժերի պաշտոնական ներկայացուցիչ, բրիգադի գեներալ Ալի Մայհուբը: Խմբավորման պարագլուխը զոհվել է Դամասկոսի գավառում, նրա հետ սպանվել են «մեծ թվով ահաբեկիչներ»: Դարա քաղաքի ալ-Մանչիա թաղամասում կառավարական բանակը զինյալների հետ ոչնչացրել է գրոհայիններով զրահապատ մեքենաներ և խոշոր տրամաչափի գնդացիրներով 3 մեքենա: Մայհուբը հաղորդել է, որ դեկտեմբերի կեսերին սիրիական օդուժը ռմբակոծել է Հոմս քաղաքի ծայրամասերում ահաբեկիչների մի քանի հրամանատարական կետեր:

Դիտվել է՝ 1776

Մեկնաբանություններ