«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

«Պատերազմն Իրանի հետ խելահեղություն է»

«Պատերազմն Իրանի հետ խելահեղություն է»
09.01.2016 | 19:38

Սաուդյան Արաբիայի օդուժը հարվածել է Եմենում Իրանի դեսպանատանը: Պաշտպանության նախարար Մուհամեդ բին Սալմանը կարծում է, որ նրանք, ովքեր պնդում են, որ Սաուդյան Արաբիան պիտի պատերազմի Իրանի դեմ, բանականության հետ խնդիրներ ունեն՝ թագաժառանգը այդպես է որակել իրավիճակը Economist-ին տված հարցազրույցում: «Սաուդյան Արաբիայի և Իրանի պատերազմը սկիզբ կդառնա տարածաշրջանի մեծագույն աղետի, որը ուժեղ անդրադարձ կունենա ամբողջ աշխարհի վրա: Մենք դա թույլ չենք տա»՝ վստահեցրել է Մուհամեդ բին Սալմանը: «Զինված բախումը Թեհրանի հետ չկա սաուդյան կառավարության ծրագրում, նրանք, ովքեր պատերազմ են պահանջում, բանականության հետ խնդիրներ ունեն»՝ փոխանցել է Press TV հեռուստաալիքը թագաժառանգի խոսքերը:

Դիտվել է՝ 1828

Մեկնաբանություններ