Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի նիստը

ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի նիստը
21.04.2016 | 10:36

ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի՝ երկու տարվա ընթացքում առաջին նիստի մեկնարկին ելույթ է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: Նա հայտարարել է, որ հանդիպման նպատակն է՝ «կարծիքներ փոխանակել, լինել թափանցիկ, ներդրում ունենալ կողմերի կանխատեսելիության մեջ և քննարկել ՈՒկրաինայի խնդիրը»։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հիշեցրել է, որ անցած շաբաթ երկու միջադեպ է արձանագրվել, երբ ռուսական ռազմական ինքնաթիռները մանևրել են ամերիկյան ռազմանավի մերձակայքում, որը Վաշինգտոնը որակել է «անկայուն և ագրեսիվ» վարքագիծ և ընդգծել է Ռուսաստանի հետ ռազմական ոլորտում բաց հաղորդակցության անհրաժեշտությունը՝ կողմերի կանխատեսելիության և ռիսկերի նվազեցման տեսանկյունից։ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, մինչդեռ, հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև «վստահության բացակայության» հաղթահարումը դժվարին խնդիր է լինելու։

Դիտվել է՝ 1211

Մեկնաբանություններ