Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

ՈՒԵՖԱ-ն նոր վարույթ է սկսել

ՈՒԵՖԱ-ն նոր վարույթ է սկսել
19.06.2016 | 11:16

ՈՒԵՖԱ-ն կարգապահական վարույթ է սկսել Խորվաթիայի ֆուտբոլային միության նկատմամբ՝ Եվրո-2016- ի խմբային երկրորդ փուլի՝ Չեխիա-Խորվաթիա հանդիպման ժամանակ Խորվաթիայի հավաքականի երկրպագուների վարքագծի պատճառով: Երկրորդ խաղակեսի վերջում խորվաթ երկրպագուների տրիբունայից կողմնակի առարկաներ են նետվել խաղադաշտ, գլխավոր մրցավարը ստիպված է եղել դադարեցնել խաղը:

Անկարգությունները շարունակվել են խորվաթ երկրպագուների տրիբունայում: Գործը քննվելու է հունիսի 20-ին: Մեկնաբանների կանխատեսումներով, Խորվաթիայի ֆուտբոլային միությանը խիստ պատիժ է սպառնում, խորվաթ երկրպագուները բազմիցս են աչքի ընկել անկարգություններով:

Դիտվել է՝ 850

Մեկնաբանություններ