Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Նախապատրաստվում է ազգայինը

Նախապատրաստվում է ազգայինը
08.11.2016 | 09:14

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, ֆեդերացիայի տեխնիկական կենտրոնում՝ ֆուտբոլի ակադեմիայում, նոյեմբերի 6-ից սկսվել է Հայաստանի ազգային հավաքականի մարզական հավաքը: Ասել է թե, նախապատրաստվում ենք աշխարհի առաջնության որակավորման փուլի հանդիպումներին, որոնցից ամենամոտը Չեռնոգորիայի ընտրանու հետ դիմակայությունն է:

Ընտրանու նորանշանակ գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը հրավիրել է այն ֆուտբոլիստներին, ովքեր, ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի «մեծահոգի» թույլտվությամբ, կարող են կամ իրավունք ունեն ներկայացնելու հայաստանյան ֆուտբոլը: Թե ինչ դուրս կգա դրանից, սպասելու այնքան էլ ժամանակ չունենք, որովհետև խաղը նշանակված է նոյեմբերի 11-ին:
Այսքանը, ինչ վերաբերում է հայոց ազգայինին:


Սրա կողքին ուրախությամբ նշենք, որ Իսրայելում ընթացող մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնության որակավորման փուլի երրորդ խաղում մեր տղաները 3:2 հաշվով հաղթել են իսլանդացիներին ու, չորս միավորով ընդգրկվելով տասներեք խմբերի երրորդ տեղը գրաված լավագույն հինգ թիմերի շարքում, էլիտ ռաունդում հանդես գալու ուղեգիր են ձեռք բերել, ինչի կապակցությամբ շնորհավորում ենք բոլորիս: Հուսանք, որ այս հավաքականից դուրս կգան վաղվա ֆուտբոլային Հայաստանի հաղթանակներ կերտողները:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1241

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ