Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Բաքվում ղարաբաղյան հարցով համաժողով է անցկացվում

Բաքվում ղարաբաղյան հարցով համաժողով է անցկացվում
08.11.2016 | 23:21

Ադրբեջանում ղարաբաղյան հակամարտության պատմության ընթացքում առաջին անգամ անցկացվում է համաժողով «Հայ-ադրբեջանական ղարաբաղյան հակամարտություն. կարգավորման հիմնական խոչընդոտներն ու հեռանկարները» թեմայով։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, համաժողովի բացմանը ելույթ ունենալով՝ Ադրբեջանի ոչ-կառավարական ազգային կազմակերպությունների ֆորումի նախագահ Ռաուֆ Զեյնին հայտարարել է, որ «Ադրբեջանի ու Հայաստանի ժողովուրդներն ուզում են փոխզիջման գնալ՝ հանուն տարածաշրջանի խաղաղության»։ «Թրենդ» գործակալությունը նշում է, որ «հայկական կողմից համաժողովին մասնակցում են Վահան Մարտիրոսյանը, Վահե Ավետյանը»:

Դիտվել է՝ 2155

Մեկնաբանություններ