Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Թուրքական ռազմական ուղղաթիռը վթարվել է

Թուրքական ռազմական ուղղաթիռը վթարվել է
01.06.2017 | 17:19

Թուրքիայի և Իրաքի սահմանին թուրքական ռազմական ուղղաթիռի վթարի հետևանքով 13 մարդ է զոհվել: Վթարը տեղի է ունեցել Սըռնաք գավառի մոտակայքում, որտեղ թուրքական զորքերը մարտական գործողություններ են վարում քուրդ զինյալների դեմ: ՈՒղղաթիռի անձնակազմը պետք է զններ Սենոբա շրջանը:

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ վթարը դժբախտ պատահարի հետևանք է: Թուրքիայի փոխվարչապետը, պաշտպանության նախարարը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ դեպքի վայր են ժամանել:

Դիտվել է՝ 1452

Մեկնաբանություններ