Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Իսրայելի օդանավերը հարվածներ են հասցրել սիրիացիներին

Իսրայելի օդանավերը հարվածներ են հասցրել սիրիացիներին
26.06.2017 | 00:36

Իսրայելի օդուժը մի շարք թիրախների է հարվածել Սիրիայում, երբ վաղ առավոտյան Սիրիայի կողմից արկեր են արձակվել Գոլանի բարձունքների ուղղությամբ: Իսրայելը վիճահարույց տարածքը Սիրիայից գրավել է 1967-ի պատերազմի ընթացքում և չի վերադարձնում, պնդելով, որ Գոլանի բարձունքները ռազմավարական դեր ունեն երկրի պաշտպանության համար:

Ենթադրվում է, որ ականները բարձունքների ուղղությամբ են արձակվել ոչ թե միտումնավոր հրետակոծության, այլ բուն Սիրիայում քաղաքացիական պատերազմի ընթացքում միմյանց դեմ կռվող տարբեր զինված խմբավորումների գործողությունների արդյունքում:

Դիտվել է՝ 5688

Մեկնաբանություններ