ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Վթարից տուժած զինծառայողների վիճակը կարգավորվում է

Վթարից տուժած զինծառայողների վիճակը կարգավորվում է
27.06.2017 | 00:02

Հունիսի 24-ի առավոտյան Գեղարքունիքի մարզում` Վարդենիս-Շորժա ավտոճանապարհին, ավտովթարի հետևանքով տուժած զինծառայողների վիճակը, որ Մուրացանի զինվորական հոսպիտալում են, կարգավորվում է։ «Զինծառայողների վիճակն արդեն բավականաչափ կարգավորվում է, մի հոգու կվիրահատենք, սրունքի հետ կապված խնդիր է, վնասվածքաբանները դեռ աշխատում են»՝ ասել է ՊՆ բուժծառայության վարչության պետ Կամավոր Խաչատրյանը։ Հնարավոր է, որ ևս մեկ զինծառայողի վիրահատեն։


«Արդեն մասնագետները կորոշեն, գլխի հետ կապված փոքրիկ խնդիր կա, կամ կվիրահատեն, կամ չէ, ժամանակը ցույց կտա»,- նշեց նա։
Կամավոր Խաչատրյանը փոխանցեց, որ Մուրացանի հոսպիտալում ութ զինծառայող է բուժում ստանում։

Դիտվել է՝ 5372

Մեկնաբանություններ