«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Նարեկ Օհանյանը՝ չեմպիոն

Նարեկ Օհանյանը՝ չեմպիոն
04.07.2017 | 10:05

Դորտմունդում ավարտված հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ընտրանուն երկու բրոնզե մեդալ են պարգևել Մալխաս Ամոյանը (74 կգ) և Հրաչյա Պողոսյանը (60 կգ):

Ռոման Ամոյանի եղբորորդու քաշային կարգում հաղթել է Ռուսաստանի Դաշնությունը ներկայացրած Նարեկ Օհանյանը: Եզրափակչում նրա մրցակիցն է եղել ՈՒկրաինան ներկայացրած, ազգությամբ ազերի Էլմար Նուրալիևը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2997

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ