Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Թուրքիան Ռուսաստանից զենիթահրթիռային համակարգեր է գնում

Թուրքիան Ռուսաստանից զենիթահրթիռային համակարգեր է գնում
18.07.2017 | 22:23

Անկարան հայտարարում է, թե հաղթահարել է բոլոր խոչընդոտները ռուսական կողմի հետ բանակցություններում՝ С-400 զենիթահրթիռային համալիրներ գնելու շուրջ: Թուրքիայի պաշտպանության նախարարի խոսքով՝ բանակցություններն արդեն հասել են եզրափակիչ փուլին: «Ստորագրման օրը չեմ կարող նշել, սակայն մենք մոտ ենք դրան»,- թուրքական լրատվամիջոցներին ասել է Ֆիքրի Իշիքը:


Ռուսական այս զինատեսակը գնելու մտադրության մասին Թուրքիան հայտարարեց անցած մայիսին՝ նախագահ Ռեջեփ Էրդողանի ՌԴ այցի ժամանակ։ Մեծ և միջին հեռահարության զենիթահրթիռային այս համակարգը նախատեսված է օդատիեզերական հարձակման արդիական և հեռանկարային բոլոր միջոցների ոչնչացման համար:

Դիտվել է՝ 5185

Մեկնաբանություններ