Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Սերժ Սարգսյան. Ո՞վ պետք է ընդունի Ադրբեջանի այդ դժվար ձևակերպումները

Սերժ Սարգսյան. Ո՞վ պետք է ընդունի Ադրբեջանի այդ դժվար ձևակերպումները
24.11.2017 | 22:19

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը չի կիսում մտահոգությունները, թե Ադրբեջանը կարող է բարդություններ ստեղծել ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագրի ձևակերպումների շուրջ համաձայնության հասնելու հարցում։ Նա Բրյուսելում «Ազատության» հարցին ի պատասխան ասել է, որ գագաթնաժողովը այն տեղը չէ, որտեղ պետք է քննարկվի ղարաբաղյան խնդիրը։ «Ադրբեջանը կարող է առաջ մղել, բայց ո՞վ պետք է ընդունի այդ դժվար ձևակերպումները։ Սա՝ մեկ: Ես չեմ կարծում, որ Արևելյան գործընկերության գագաթնաժողովն այն հարթակն է, որտեղ պետք է քննարկենք Ադրբեջանի հետ մեր հարաբերությունները։ Ղարաբաղի խնդրով զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, և ԵՄ-ն ամբողջովին սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբին։ Դա ամբողջովին մեզ բավարարում է»,- ընդգծել է Սերժ Սարգսյանը։

Դիտվել է՝ 5195

Մեկնաբանություններ