Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Ռուսաստանը սկսել է զորքերի դուրսբերումը Սիրիայից

Ռուսաստանը սկսել է զորքերի դուրսբերումը Սիրիայից
11.12.2017 | 22:12

Ռուսաստանն արդեն սկսել է Սիրիայի տարածքից զորքերի դուրսբերման գործընթացը` հայտնել է ռուսական զորախմբերից մեկի հրամանատար Սերգեյ Սուրովիկինը: Դաշնային խորհրդի պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Վիկտոր Բոնդարևը մանրամասնել է, որ խոսքը զինծառայողների ամբողջական դուրսբերման մասին չէ, այլ զորախմբի կրճատման: Սիրիայի ռուսական «Հմեյմիմ» ավիաբազայում կմնան օդուժը, հակահրթիռային պաշտպանությունը, ինժեներային զորքերը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է ռուսական զորքերը մասամբ Սիրիայից դուրս բերելու որոշման մասին՝ հավելելով, որ Տարտուսում ու Հմեյմիմում ռուսական ռազմաբազաները գործելու են մշտապես:

Ավելի վաղ Պուտինն ասել էր, որ Սիրիայում ՝ Եփրատի ափերի մոտ գրոհայինները վերջնականապես ջախջախված են: «Հմեյմիմ» ավիաբազա ժամանած ու զինվորականների առաջ ելույթ ունեցած Պուտինը շեշտել է, որ եթե ահաբեկիչները Սիրիայում կրկին գլուխ բարձրացնեն, իրենք աննախադեպ հզոր հարվածներ կհասցնեն:

Դիտվել է՝ 3737

Մեկնաբանություններ