Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Սիրիայի բանակը գրավել է Սինջարը

Սիրիայի բանակը գրավել է Սինջարը
08.01.2018 | 13:10

Սիրիայի կառավարական բանակը գրավել է ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Սինջարը, որ գտնվում է հյուսիսարևմտյան Իդլիբ նահանգում` տեղեկացրել են Մեծ Բրիտանիայում գործող Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը և Պաշտպանության ազգային ուժերի կառավարամետ զորամիավորումները:

Գրավելով Սինջարը՝ Ասադի բանակը հասանելիություն է ստացել քաղաքի մոտակայքում գտնվող ռազմական օդանավակայանին և կարևորագույն տրանսպորտային հանգույցին: Վերջին ամիսներին նախագահ Բաշար ալ-Ասադի ուժերը զգալիորեն ընդլայնել են իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքը:

Դիտվել է՝ 2442

Մեկնաբանություններ