Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Իրանում զինված անձը փորձել է մտնել նախագահի նստավայր

Իրանում զինված անձը փորձել է մտնել նախագահի նստավայր
06.02.2018 | 00:00

Իրանի նախագահական շենքը վերահսկող ոստիկանները կրակ են բացել անհայտ տղամարդու ուղղությամբ, որը փորձել է մտնել Հասան Ռոհանիի նստավայր։
Տղամարդը դանակով զինված է եղել։ Կրակոցի հետևանքով ոտքից վիրավորված տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց, սակայն նրա առողջական վիճակի մասին ոչինչ չի հաղորդվում։ Հայտնի չէ` Հասան Ռոհանին միջադեպի պահին նստավայրու՞մ էր, թե՞՝ ոչ։

Դիտվել է՝ 1882

Մեկնաբանություններ