Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Տեղ գյուղի մոտակայքում հայտնաբերված զինամթերքը տեղում վնասազերծվել է

Տեղ գյուղի մոտակայքում հայտնաբերված զինամթերքը տեղում վնասազերծվել է
06.02.2018 | 16:34

Փետրվարի 6-ին, ժամը 14:40-ին տեղեկություն է ստացվել, որ Տեղ գյուղի մոտակայքում հայտնաբերված զինամթերքի վնասազերծման աշխատանքներին աջակցելու համար ժամը 10:26-ին դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ժամը 14:08-ին զինամթերքը տեղում վնասազերծվել է:

***
Փետրվարի 5-ին, ժամը 15:25-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Տեղ գյուղից մոտ 2 կմ դեպի Արցախի Հանրապետություն տանող ճանապարհի մոտակայքում գտնվող ավազահանքերին հարակից ձորակում, հայտնաբերվել են արկեր. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Նշված վայրում հայտնաբերվել են 16 միավոր տարբեր տրամաչափի հրետանային արկ և ական:
Դեպքի վայրում հերթապահություն են իրականացնում ոստիկանության աշխատակիցները:

Դիտվել է՝ 2070

Մեկնաբանություններ