Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Վրաստանը մտադիր է ընդունել 2030-ի ձմեռային օլիմպիադան

Վրաստանը մտադիր է ընդունել 2030-ի ձմեռային օլիմպիադան
09.02.2018 | 15:42

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին կառավարության նիստում հայտարարել է, թե Վրաստանը մտադիր է հայտ ներկայացնել` 2030-ի ձմեռային օլիմպիական խաղերը հյուրընկալելու համար: Նա նախարարներին հանձնարարել է` նախապատրաստել առաջարկություններ, Թբիլիսի են ժամանելու ՄՕԿ-ի փորձագետները` խոշոր մարզական միջոցառում անցկացնելու Վրաստանի հնարավորությունները ուսումնասիրելու նպատակով:

Դիտվել է՝ 1581

Մեկնաբանություններ

class="footer-right"> .