Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Սիրիական ազգային ուժերը մտել են Աֆրին

Սիրիական ազգային ուժերը մտել են Աֆրին
22.02.2018 | 12:31

Սիրիական ազգային ուժերի ավտոշարասյունը հասել է Աֆրին` հայտարարել է Աֆրինի ինքնապաշտպանական քրդական ուժերի պաշտոնական ներկացուցիչ Ռեյզան Հեդուն։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել էր, որ սիրիական ուժերը նահանջել են, երբ հայտնվել են թուրքական հրետանու կրակի տակ։

«Էրդողանը ճանապարհային վատ ոստիկան է, նա հայտարարել է, որ կանգնեցրել է Աֆրին ուղևորվող սիրիական ուժերի տեղաշարժը։ Այդ խոսքերը սխալ են, ուժերն արդեն Աֆրինում են»,- ասել է Հեդուն։ «Մենք 32 օր հետ ենք մղում թուրքական ագրեսիան։ Նրանք, գուցե, առաջ են ընթացել մի շարք դիրքերում, սակայն ընդհանուր առմամբ ռազմական արշավն անհաջող է»,- հավելել է նա:

Դիտվել է՝ 1454

Մեկնաբանություններ