Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Քրդերը կասեցրել են թուրքական զորքերի հարձակումը Աֆրինում

Քրդերը կասեցրել են թուրքական զորքերի հարձակումը Աֆրինում
11.03.2018 | 14:31

Քրդական ջոկատները մարտի 10-ին կասեցրել են թուրքական զորքերի և «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման հարձակումը Աֆրինի մերձակայքում՝ Հալեպից 65 կմ հեռավորության վրա: Մարտերը Հալթայի շրջանում են: Քրդական ջոկատներին հաջողվել է շարքից հանել մեկ զրահամեքենա՝ խոշոր տրամաչափի հրանոթով: Հակառակորդը 18 զինվոր է կորցրել և նահանջել:

Դիտվել է՝ 1773

Մեկնաբանություններ