Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Ռուսաստանը գերձայնային հրթիռ է փորձարկել

Ռուսաստանը գերձայնային հրթիռ է փորձարկել
12.03.2018 | 13:01

Ռուսաստանը հաջողությամբ փորձարկել է գերձայնային հրթիռ, որը, ինչպես հայտարարել էր նախագահ Վլադիմիր Պուտինը, ձայնի արագությունից 10 անգամ ավելի արագ է թռչում։ «Кинжал» հրթիռն արձակվել է МиГ-31 ինքնաթիռից, որը օդ է բարձրացել Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգից, մարտի 11-֊ին տեղեկացրել է ՌԴ ՊՆ-ն:

Դիտվել է՝ 1429

Մեկնաբանություններ