Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Թրամփը հայտարարել է Սիրիան հրթիռակոծելու մասին

Թրամփը հայտարարել է Սիրիան հրթիռակոծելու մասին
12.04.2018 | 00:32

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Սիրիայի առաջիկա հրթիռակոծման մասին:

«Ռուսաստանը խոստանում է խոցել բոլոր այն հրթիռները, որ կթռչեն Սիրիա: Պատրաստվիր, Ռուսաստան, հրթիռներ արձավկելու են, փայլուն, նոր ու «խելացի» հրթիռներ: Դու չպետք է ընկերություն անեիր գազանի հետ, որը մարդկանց սպանում է քիմիական զենքի օգնությամբ և հաճույք ստանում»` գրել է Թրամփը Twitter-ում:

Դիտվել է՝ 1200

Մեկնաբանություններ