«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Սիրիայի կառավարական ուժերը լիակատար վերահսկողություն են հաստատել երկրի կենտրոնական հատվածում

Սիրիայի կառավարական ուժերը լիակատար վերահսկողություն են հաստատել երկրի կենտրոնական հատվածում
17.05.2018 | 11:54

Սիրիայի կառավարական ուժերը վերականգնել են լիակատար վերահսկողությունը երկրի կենտրոնական շրջանում, երբ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները համաձայնել են հեռանալ իրենց վերջին հենակետերից:


Գրոհայինները Սիրիայի կենտրոնական շրջաններից հեռացել են Դամասկոսի հետ պայմանավորվածությամբ իրականացված տարհանման գործընթացի շրջանակներում: Կառավարության հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ գրոհայիններն ու նրանց հարազատները տարհանվել են Հոմս և Համա նահանգների միջև սահմանային շրջաններից և տեղափոխվել են Իդլիբ:
Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնի տվյալներով՝ շուրջ 34 000 մարդ է տարհանվել՝ լքելով պայմանավորված տարածքները:

Դիտվել է՝ 1694

Մեկնաբանություններ