«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Դավիթ Տոնոյան. «Ես եմ»-ը հայկական զինված ուժերի համար կարևոր ծրագիր է

Դավիթ Տոնոյան. «Ես եմ»-ը հայկական զինված ուժերի համար կարևոր ծրագիր է
19.05.2018 | 20:39

Այսօր Արցախի զորամասերից մեկում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել է «Ես եմ» ծրագրով զորակոչված զինծառայողների հետ։
Դավիթ Տոնոյանին ուղեկցում էին ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ- գնդապետ Մովսես Հակոբյանը և ԱՀ ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը։


ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում տեղեկացրել է, որ Դավիթ Տոնոյանը զինծառայողների և նրանց հրամանատարների հետ քննարկել է ծրագրի արդյունավետության և շարունակականության խնդիրները, լսել նրանց հարցերը։ Հանդիպման վերջում պաշտպանության նախարարը բարի ծառայություն է մաղթել զինծառայողներին և նշել, որ սա հայկական զինված ուժերի համար կարևոր ծրագիր է։

Դիտվել է՝ 2114

Մեկնաբանություններ