«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

ՆԱՏՕ-Ռուսաստան հանդիպում Բրյուսելում

ՆԱՏՕ-Ռուսաստան հանդիպում Բրյուսելում
31.05.2018 | 23:08

Բրյուսելում մեկնարկել է ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի նիստը՝ ուկրաինական հակամարտության կարգավորման, զորավարժությունների առնչությամբ երկուստեք լարվածության ու վիճահարույց այլ հարցերի շուրջ:


Կողմերն առաջին անգամ են հանդիպում ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի ու նրա դստեր թունավորումից հետո, ինչին ի պատասխան ՆԱՏՕ-ն ու տասնյակ արևմտյան երկրներ որոշել էին արտաքսել ռուս դիվանագետներին: Նիստից առաջ Հյուսիսատլանտյան դաշինքը կոչ էր արել Մոսկվային պատասխանատվություն ստանձնել 2014-ին Ուկրաինայի օդային տարածքում մալայզիական օդանավի կործանման համար, որ 298 մարդու կյանք էր խլել:

Դիտվել է՝ 2237

Մեկնաբանություններ