Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Պնախարար Դավիթ Տոնոյանը մեկնել է Բրյուսել

Պնախարար Դավիթ Տոնոյանը մեկնել է Բրյուսել
09.06.2018 | 10:26

Պնախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բրյուսել՝ մասնակցելու Հյուսիսատլանտյան դաշինքի կենտրոնակայանում ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելությանն ուժեր տրամադրող երկրների Պնախարարների հանդիպմանը։

Հանդիպման ընթացքում ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների պաշտպանության նախարարները քննարկելու են Աֆղանստանում անվտանգության միջավայրին և կայունության ամրապնդմանն առնչվող խնդիրները, ծանոթանալու են իրավիճակի կառավարման առնչությամբ Աֆղանստանի և ՆԱՏՕ-ի քաղաքական և ռազմական իշխանությունների տեսլականին: Հանդիպման արդյունքում ակնկալվում է ձևավորել խնդիրների հաղթահարման վերաբերյալ Աֆղանստանում իրականացվող առաքելությանը ուժեր տրամադրող երկրների ընդհանուր դիրքորոշումը: Այցի ընթացքում նախատեսվում են Պնախարարի հանդիպումները ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյոլլերի, Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Պանայոտիս Կամենոսի, ԵՄ արտաքին գործերի ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Պեդրո Սերանոյի և գործընկեր երկրների այլ պաշտոնյաների հետ:

Դիտվել է՝ 2712

Մեկնաբանություններ