Անհավանականը ակնհայտ ներկայացնելու փնտրտուքում
29.06.2018 | 02:45
Վերջին օրերին որոշ լրատվամիջոցներ, ամենայն հավանականությամբ, իրենց տերերի համար ցանկալին որպես կատարված փաստ ներկայացնելով, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են հրապարակում հայտնի գործարար, «Ֆլեշ» ՍՊԸ-ի հիմնադիր-նախագահ ԲԱՐՍԵՂ ԲԵԳԼԱՐՅԱՆԻ ընկերության առնչությամբ:
Մասնավորապես, ըստ այդ ԶԼՄ-ների տարածած տեղեկությունների, Բարսեղ Բեգլարյանի ընկերության տնօրենին իբր հունիսի 27-ին «բերման են ենթարկել», վերջինս էլ իրեն ուղղված բոլոր հարցերին պատասխանել է. «Ես ոչինչ չգիտեմ, ինձ ոնց ասել են, այդպես էլ արել եմ, էլ հարցեր մի տվեք»:
Իրականությունը պարզելու նպատակով դիմեցինք «Ֆլեշ» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն ՅԱՇԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ փաստաբան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ ԿՐՈՄՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ու նախ փորձեցինք պարզել, թե հիշյալ ընկերության գործադիր տնօրենին (նրա պաշտոնը ոչ թե տնօրեն է, այլ գործադիր տնօրեն) հունիսի 27-ին կամ, թեկուզ, դրանից առաջ որևէ իրավապահ մարմին բերման ենթարկե՞լ է ընդհանրապես:
«Ո՛չ, ընկերության գործադիր տնօրենին ինչպես հունիսի 27-ին, այնպես էլ դրանից առաջ որևէ իրավապահ մարմին բերման չի ենթարկել,- փաստեց Կրոմվել Գրիգորյանն ու շարունակեց,- ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժինը Յաշա Խաչատրյանին հունիսի 23-ին հրավիրել է որպես վկա, մենք միասին ենք գնացել»:
Փաստաբանը միանշանակ հերքեց նաև մամուլում երեկ հրապարակված այն տեղեկությունը, որ հարցաքննության ընթացքում ընկերության տնօրենը քննիչին ասել է, թե ինքը ոչինչ չգիտի, իրեն ինչպես ասել են, այդպես էլ արել է, և խնդրել է հարցեր չտալ:
Ի պատասխան մեր մյուս հարցի, թե Յաշա Խաչատրյանին վերոնշյալ քննչական բաժինն ի՞նչ գործով է հրավիրել որպես վկա, Կրոմվել Գրիգորյանն ասաց. «Մեկ այլ ընկերությունում` «Ֆլեշ Մոտորսում», երկուսուկես տարի առաջ տեղի ունեցած մի միջադեպի գործով»:
Տեղեկանալով վերոնշյալին, բնականաբար, հարց առաջացավ` իսկ գուցե «Ֆլեշ Մոտորս» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենի՞ն են իրավապահ մարմինները բերման ենթարկել, գուցե նա՞ է ասել «Ես ոչինչ չգիտեմ, ինձ ոնց ասել են, այդպես էլ արել եմ, էլ հարցեր մի տվեք», այսինքն` լրատվամիջոցը պարզապես շփոթել է «Ֆլեշ Մոտորս»-ի գլխավոր տնօրենին «Ֆլեշ» ընկերության գործադիր տնօրենի հետ: Սակայն, ինչպես պարզեցինք մեր աղբյուրներից, իրավապահները հունիսի 27-ին կամ դրանից առաջ «Ֆլեշ Մոտորս»-ի տնօրենին ևս բերման չեն ենթարկել:
Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հ. Գ. Խնդրին առնչվող մանրամասները՝ «Իրատեսի» հաջորդ՝ հուլիսի 3-ի համարում:
Հեղինակի նյութեր
- Հայաստանի ճակատագրական ընտրությունը. 2
- Հայաստանի ճակատագրական ընտրությունը
- Ինչ խաղերի մեջ է թուրքական աղվեսը՝ Էրդողանը, որ սպառնացել է հարձակվել Իսրայելի վրա և հընթացս պարծեցել թուրքական ուժերի Արցախ մտնելով
- Բանակցությունները ձախողված են, ամերիկա-իսրայելական ագրեսորների և Իրանի միջև պատերազմը ցանկացած պահի կարող է վերսկսվել
- Մերձավոր Արևելքը վառոդի տակառի վրա է, Իրանի և իր թշնամիների միջև ավելի մեծ թափով պատերազմի վերսկսումը միայն հրաշքով կարող է կանխվել
- Սիոնիստական Իսրայելի վարչապետի սադրանքով ԱՄՆ-Ւրան հրադադարի պայմանավորվածությունը խախտված է. Իրանը դարձյալ փակել է Հորմուզը. 2
- Սիոնիստական Իսրայելի վարչապետի սադրանքով ԱՄՆ-Ւրան հրադադարի պայմանավորվածությունը խախտված է. Իրանը դարձյալ փակել է Հորմուզը
- Թրամփը սպառնացել է՝ Իրանի վրա կփլուզվի ողջ դժոխքը, Իրանը հակադարձել է՝ ձեր առջև կբացվեն դժոխքի դարպասները
- Իզուր չէին ասում, որ Նիկոլը Հայաստանը տանում է ՈՒկրաինայի ճանապարհով, երեկ դա առավել ակներև դարձավ
- Իրանին և տարածաշրջանին Չեռնոբիլի նման աղետ է սպառնում ամերիկա-իսրայելական հարվածների հետևանքով, վտանգի տակ է նաև Հայաստանը. 7
- Իրանին և տարածաշրջանին Չեռնոբիլի նման աղետ է սպառնում ամերիկա-իսրայելական հարվածների հետևանքով, վտանգի տակ է նաև Հայաստանը. 6
- Իրանն ու Թուրքիան իսկապես կարո՞ղ էին գաղտնի բանակցություններ վարել Հայաստանում, և եթե՝ այո, ինչի՞ մասին կարող էին խոսել
- Իրանին և տարածաշրջանին Չեռնոբիլի նման աղետ է սպառնում ամերիկա-իսրայելական հարվածների հետևանքով, վտանգի տակ է նաև Հայաստանը. 5
- Իրանին և տարածաշրջանին Չեռնոբիլի նման աղետ է սպառնում ամերիկա-իսրայելական հարվածների հետևանքով, վտանգի տակ է նաև Հայաստանը. 4
- Իրանին և տարածաշրջանին Չեռնոբիլի նման աղետ է սպառնում ամերիկա-իսրայելական հարվածների հետևանքով, վտանգի տակ է նաև Հայաստանը. 3
- Իրանին և տարածաշրջանին Չեռնոբիլի նման աղետ է սպառնում ամերիկա-իսրայելական հարվածների հետևանքով, վտանգի տակ է նաև Հայաստանը. 2
- Իրանին և տարածաշրջանին Չեռնոբիլի նման աղետ է սպառնում ամերիկա-իսրայելական հարվածների հետևանքով. վտանգի տակ է նաև Հայաստանը
- Նիկոլ հայադավը և իր ոհմակը Հայաստանը տանում են դեպի Եվրամիության պոռնկատուն՝ դրանից բխող բոլոր կործանարար հետևանքներով. 2
- Նիկոլ հայադավը և իր ոհմակը Հայաստանը տանում են դեպի Եվրամիության պոռնկատուն՝ դրանից բխող բոլոր կործանարար հետևանքներով
- Իրանը սկսել է վրիժառության ցասումնալից գործողությունն ընդդեմ Իսրայելի
Մեկնաբանություններ