«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Դավիթ Տոնոյան. Մենք միշտ սպասում ենք ռազմական գործողությունների վերսկսմանը, ընդ որում, ոչ միայն Ադրբեջանի կողմից

Դավիթ Տոնոյան. Մենք միշտ սպասում ենք ռազմական գործողությունների վերսկսմանը, ընդ որում, ոչ միայն Ադրբեջանի կողմից
25.07.2018 | 22:47

Մենք միշտ սպասում ենք ռազմական գործողությունների վերսկսմանը` լրագրողների հետ զրույցում ասաց Պնախարար Դավիթ Տոնոյանն՝ անդրադառնալով Արցախի ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանի հայտարարությանը, թե «առաջնագծում լարվածության հնարավոր աճ կարող է լինել սեպտեմբեր-հոկտեմբեր ամսիներին»։


«Ընդ որում, ոչ միայն Ադրբեջանի կողմից»,- ասաց նա։ Դիտարկմանը, թե իր վերջին հարցազրույցը ընկալվեց ուղիղ զգուշացում Ադրբեջանին, Տոնոյանն արձագանքեց` չի կարծում, որ իր ասածից ավելին պետք է մեկնաբանել: «Ես, բացի հայտարարություն անելուց, հիմքում ունեմ մեր զինված ուժերի ոգին և պատրաստվածությունը։ Այն, ինչ վարչապետն ու պաշտպանության նախարարությունը հայտարարում են, մենք անելու ենք դա»,- ասաց նա։

Դիտվել է՝ 5388

Մեկնաբանություններ