Իրաքի կառավարությունը որոշել է սահմանային ուժեր տեղակայել Իրաքյան Քրդստանի և Թուրքիայի միջև սահմանին։ Իրաքի ազգային անվտանգության խորհուրդն այդ քայլին է դիմել սահմանը պաշտպանելու և «ցանկացած խախտման» խանգարելու նպատակով։
TRIPP նախագիծը, որը հայտնի է նաև «Զանգեզուրի միջանցք» անվամբ, առաջ է շարժվում։ Ստեղծվել է առանձին «TRIPP+» ներդրումային հիմնադրամ՝ 200 միլիոն դոլար կապիտալով, որը նախատեսված է տարածաշրջանում տարբեր տրանսպորտային նախագծերի ֆինանսավորման համար։ Ինչպես ասում են ռեժիմի ներկայացուցիչները, դա Հայաստանին բարգավաճում կբերի...