«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

ՈՒր է նայում ՊՆ-ն

ՈՒր է նայում ՊՆ-ն
09.11.2018 | 01:29

Նախօրեին ողբերգական ավտովթարից 4 զինծառայող զոհվեց։ Հասկանալի է, որ թեման բավականին զգայուն է, սակայն չենք կարող մի տխուր օրինաչափություն չնկատել։ Հաճախացել են զինվորական մեքենաների վթարները, իսկ պաշտպանության նախարարությունը կարծես հետևություններ չի անում (խոսքը միայն այս իշխանության մասին չէ, տարիներ շարունակ իրավիճակը չի փոխվել), այլապես զինվորական մեքենաների վթարներն այդքան շատ չէին լինի։


Հաճախ զինվորներից կարելի է լսել, որ իրենց վստահված մեքենաները հիմնականում անսարք են լինում, «խամ» զինվորներ են ստանձնում ղեկը։ Այս ամենին էլ գումարվում են եղանակային վատ պայմանները, խոշոր բեռնատարներն ու բարդ ճանապարհները, և անդառնալի կորուստները հաջորդում են միմյանց։
Մինչև ե՞րբ։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 5263

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ