Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Ադրբեջանը ափսոսանք է հայտնում Մխիթարյանի Բաքու չմեկնելու համար՝ ընդունված որոշումը համարելով անհիմն

Ադրբեջանը ափսոսանք է հայտնում Մխիթարյանի Բաքու չմեկնելու համար՝ ընդունված որոշումը համարելով անհիմն
22.05.2019 | 23:40

Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել, որ հիասթափված է «Արսենալ»-ի որոշումից Հենրիխ Մխիթարյանի Բաքու չմեկնելու առիթով: «Մենք շատ ենք ցավում այդ անհիմն որոշման համար, որն ընդունվել է, որքան մենք ենք հասկանում, կոլեկտիվ կերպով՝ «Արսենալ»-ի, ֆուտբոլիստի ու նրա ընտանիքի կողմից: Չնայած մենք ընդունում ենք անձնական որոշում կայացնելու իրավունքը, կցանկանայինք կրկնել, որ Ադրբեջանը որպես ընդունող երկիր ներկայացրել է ՈւԵՖԱ-ի պահանջած բոլոր անհրաժեշտ երաշխիքները պարոն Մխիթարյանի անձնական անվտանգությունն ապահովելու համար», - նշված է հայտարարությունում:

Դիտվել է՝ 1869

Մեկնաբանություններ