«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Ռուբեն Մելիքյան․ Արդյո՞ք վարակակիրներն ավելի շատ չէին, արդյո՞ք բոլոր կոնտակտավորներն էին ինքնամեկուսացել

Ռուբեն Մելիքյան․ Արդյո՞ք վարակակիրներն ավելի շատ չէին, արդյո՞ք բոլոր կոնտակտավորներն էին ինքնամեկուսացել
30.06.2020 | 12:51

Ազգային ժողովը վերածվել է, պայմանականորեն ասած, «Գլորիա կարի ֆաբրիկայի». վարակակիր պատգամավորները հաշվվում են երկնիշ թվով, բնականաբար կան նաև կոնտակտավորներ, իսկ խորհրդարանը, ավելի ստույգ՝ քայլականները գումարել են հերթական «կայծակնային» արտահերթը՝ Սահմանադրական կարգը տապալելիս թույլ տված մանկական իրավաբանական սխալներն ուղղելու համար։

Վստահ եմ, որ կուսակցությունների եռյակի ներկայացրած՝ հանցագործության մասին հաղորդման հիման վրա մի օր քրեական գործ հարուցվելու՛ է և դրա շրջանակներում, ի թիվս այլոց, քննության առարկա են դառնալու նաև այսօրվա նստաշրջանին վերաբերող փաստերը - արդյո՞ք վարակակիրներն ավելի շատ չէին, արդյո՞ք բոլոր կոնտակտավորներն էին ինքնամեկուսացել, արդյո՞ք եղել է հրահանգ՝ չհանձնելու տեստ և չհամալրելու վարակակիրների աճող ցուցակը, արդյո՞ք եղել է հրահանգ՝ անտեսելով գործող օրենսդրությունը, չինքնամեկուսանալ, և այլն, և այլն, և այլն։

ՀԳ. Պահանջում եմ, որ Հանրապետության նախագահն այս ամոթալի փաթեթը ստորագրի ընդունումից առաջ։

Image may contain: one or more people
Դիտվել է՝ 2912

Մեկնաբանություններ