«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Արցախի ՊՆ. Մարտավարական նախաձեռնությունը իր օգտին բարելավելու հակառակորդի բոլոր փորձերը ձախողվել են

Արցախի ՊՆ. Մարտավարական նախաձեռնությունը իր օգտին բարելավելու հակառակորդի բոլոր փորձերը ձախողվել են
30.09.2020 | 16:46

Ամբողջ գիշերվա ընթացքում ճակատային գծի բոլոր ուղղություններով շարունակվել են և այս պահին էլ շարունակվում են մարտական գործողությունները, հաղորդում է Արցախի պաշտպանության նախարարությունը:

«Առավել ինտենսիվ մարտեր են ընթացել հյուսիսային և հյուսիս-արևելյան հատվածներում: Մարտավարական նախաձեռնությունը իր օգտին բարելավելու հակառակորդի բոլոր փորձերը ձախողվել են: Հակառակորդն ունի սպառազինության, ռազմական տեխնիկայի և մարդկային լուրջ կորուստներ», - ասված է հաղորդագրությունում:
«Կիրառելով հրթիռահրետանային համակարգեր, հետախուզական և հարվածային անօդաչու թռչող սարքեր՝ թշնամին թիրախավորել է խաղաղ ազգաբնակչությանը: Օգտագործված հարվածային անօդաչու թռչող սարքերից երկուսը Պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության ուժերի կողմից խոցվել է Ստեփանակերտի երկնքում», - փոխանցում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը:
Հայաստանի ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը Ֆեյսբուքում գրել է. «Ադրբեջանի ՊՆ-ն մեկ օրվա սեփական կորուստների թիվը շփոթել և վերագրում է հայկական ուժերին»։

Դիտվել է՝ 2173

Մեկնաբանություններ