Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Հոկտեմբերի 1-2-ը ԵՄ գագաթաժողովում կքննարկվի իրադրությունը Արցախում

Հոկտեմբերի 1-2-ը ԵՄ գագաթաժողովում կքննարկվի իրադրությունը Արցախում
30.09.2020 | 16:47

Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում կքննարկվի հոկտեմբերի 1-2-ին ԵՄ գագաթաժողովում: Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելն ասել է.

«Մենք կքննարկենք ներկայիս խնդիրները, որոնք պահանջում են մեր ուշադրությունը, մասնավորապես` իրավիճակը Բելառուսում, Ալեքսեյ Նավալնիի թունավորումը, էսկալացիան Լեռնային Ղարաբաղում»: Ավելի վաղ նա լուրջ մտահոգություն էր հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կապակցությամբ և կոչ արել դադարեցնել ռազմական գործողությունները:

Դիտվել է՝ 1503

Մեկնաբանություններ