«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Արայիկ Հարությունյան. Այս պատերազմի հասցեատերերից մեկն էլ Իրանն է

Արայիկ Հարությունյան. Այս պատերազմի հասցեատերերից մեկն էլ Իրանն է
01.10.2020 | 13:18

Արցախի դեմ այս պատերազմի հասցեատերերից մեկն էլ Իրանն է՝ երեկ ասուլիսում ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով հարցին, թե Իրանի կողմից կան ինչ-որ ազդակներ, քանի որ այդ երկիրը գտնվում է մեր հարևանությամբ:

«Բացի մի քանի սովորական հայտարարություններից ուրիշ ոչ մի կոնկրետ քայլ չենք տեսել: Ուզում եմ հստակ ասել, որ այս պատերազմի հասցեատերերից մեկը հենց Իրանն է, պատերազմն ուղղված է նաև Իրանի դեմ, որովհետև մենք գիտենք տարածաշրջանային ինչպիսի խնդիրներ կան կապված հյուսիսային Իրանի հետ»,- ասաց նա:

Դիտվել է՝ 1619

Մեկնաբանություններ