«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Հակառակորդը նոր ուժերով հարձակվում է հյուսիսում ու հարավում. 3 ինքնաթիռ ենք խոցել

Հակառակորդը նոր ուժերով հարձակվում է հյուսիսում ու հարավում. 3 ինքնաթիռ ենք խոցել
03.10.2020 | 11:30

Արցախի սահմանի հյուսիսային և հրավային ուղղություններում ընթանում են համառ և թեժ մարտեր։ Հակառակորդը, մեծ ուժեր կենտրոնացնելով այս թևերում, անցել է հարձակման։

Այդ մասին տեղեկացրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։ Հայկական ստորաբաժանումները կասեցնում են հակառակորդի առաջխաղացումը՝ պատճառելով մեծ կորուստներ։ Ժամը 08:25-ի սահմաններում Արցախի հարավում խոցվել է ադրբեջանական ինքնաթիռ։

Ժամը 08:46-ի սահմաններում պաշտպանական բանակի առաջնագծում խոցվել է հակառակորդի ևս երկու ինքնաթիռ: Գիշերն ընթացել են թեժ մարտեր։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ «Հակառակորդը նոր ուժեր է մարտի մեջ մտցրել։ Մերոնք հերոսական դիմադրություն են ցուցաբերում»,-գրել է նա։

Դիտվել է՝ 1827

Մեկնաբանություններ