Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Միջազգային հակաահաբեկչական նոր կոալիցիա ձեւավորելու մասին ԱՀ Նախագահի կոչը տարածվել է ԵԱՀԿ-ում

Միջազգային հակաահաբեկչական նոր կոալիցիա ձեւավորելու մասին ԱՀ Նախագահի կոչը տարածվել է ԵԱՀԿ-ում
07.10.2020 | 21:56

Արցախի ԱԳՆ-ը հաղորդում է, որ հոկտեմբերի 7-ին միջազգային հակաահաբեկչական նոր կոալիցիա ձեւավորելու մասին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի կոչը տարածվել է ԵԱՀԿ-ում։ Նախագահը հատկապես ընդգծել է, որ այսօր Արցախն ու Հայաստանի Հանրապետությունը հայտնվել են միջազգային ահաբեկչության դեմ պայքարի առաջնագծում։ Աշխարհի բոլոր պետությունները պետք է կանխեն Ադրբեջանը Հարավային Կովկասի ահաբեկչության որջ դարձնելու Թուրքիայի ծրագիրը։


«Որպես իր անկախության համար պայքար մղող պետության նախագահ՝ կոչ եմ անում քաղաքակիրթ աշխարհին ակտիվ մասնակցություն ունենալ ահաբեկչության դեմ պայքարում։ Համաշխարհային հակաահաբեկչական գործուն ու արդյունավետ կոալիցիայի ստեղծումը օրվա հրամայական է»,- ընդգծված է կոչում:

Դիտվել է՝ 1536

Մեկնաբանություններ