«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Սերգեյ Լավրով. Ակնկալում ենք, որ բոլոր կողմերը կկատարեն Ղարաբաղում կրակի դադարեցման համաձայնագրի դրույթները

Սերգեյ Լավրով. Ակնկալում ենք, որ բոլոր կողմերը կկատարեն Ղարաբաղում կրակի դադարեցման համաձայնագրի դրույթները
12.10.2020 | 22:34

Մոսկվայում ավարտվել են ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Սերգեյ Լավրովի բանակցությունները։ Մամլո ասուլիսի ժամանակ ՌԴ ԱԳ նախարարն ասել է. «Մոսկվայում հույս ունեն, որ հակամարտության բոլոր կողմերը կկատարեն հրադադարի համաձայնագրի պահանջները»։ Անդրադառնալով ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցությունների հնարավոր վերսկսմանը` նա նշել է. «Ղարաբաղի շուրջ քաղաքական գործընթացի վերսկսումը ձգձգել չի կարելի, բայց դա չի նշանակում, որ բոլոր հարցերը լուծվելու են արագորեն և միաժամանակ»:

Դիտվել է՝ 1303

Մեկնաբանություններ