Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Ադրբեջանական անօդաչուներ Հայաստանի տարածքում

Ադրբեջանական անօդաչուներ Հայաստանի տարածքում
17.10.2020 | 15:02

ՀՀ օդային տարածքում ՀՀ Զինված ուժերի հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) ստորաբաժանումները խոցել են հակառակորդի երկու անօդաչու թռչող սարք, գիշերը Ֆեյսբուքում գրել է ՊՆ մամուլի քարտուղարը: Շուշան Ստեփանյանը տեղեկացրել է. «ՀՀ հակաօդային պաշտպանական համակարգերի կողմից արձանագրվել են ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի թռիչքներ ՀՀ Սյունիքի մարզի Խնածախ, Արծվանիկ, Դավիթ Բեկ բնակավայրերի ուղղությամբ, որի ժամանակ նաև հարվածներ են հասցվել տեղում ՀՀ ԶՈՒ ենթակառուցվածքների ուղղությամբ՝ վնասելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ: Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան»:

Դիտվել է՝ 1806

Մեկնաբանություններ