Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Իրանի ռազմաօդային ուժերը երկօրյա զորավարժություններ են սկսել

Իրանի ռազմաօդային ուժերը երկօրյա զորավարժություններ են սկսել
02.11.2020 | 14:13

Իրանի ռազմաօդային ուժերը նոյեմբերի 2-ին, Սպահան կենտրոնական նահանգում սկսել են «Երկնքի պաշտպանները» զորավարժությունների իններորդ փուլը, հաղորդում է IRNA գործակալությունը։ ԻԻՀ ռազմաօդային ուժերի ներկայացուցիչ, բրիգադային գեներալ Ֆարհադ Գուդարզին ասել է, որ իրանական բանակի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ուժերի ներգրավմամբ լայնածավալ զորավարժությունների 9-րդ փուլն ուղղված է «ժամանակակից մեթոդների օգտագործմամբ թշնամիներին հակազդելու մեթոդների փորձարկմանը»։
Զորավարժություններին մասնակցում են Սու-24 ռմբակոծիչներ և ՄիԳ-29, F-5, F-5, F-7, F-14 կործանիչներ, որ, ինչպես նշել է Գուդարզին, արդիականացվել են Իրանում: Զորավարժությունների օպերատիվ գոտում տեղակայված են տարբեր տեսակի անօդաչու սարքեր: Նա նշել է, որ Իրանը ձգտում է ապահովել կայուն անվտանգություն՝ հավելելով, որ Իրանի ՌՕՈՒ-ի ներկայիս զորավարժությունների ժամանակ վետերանները երիտասարդների հետ փորձի փոխանակում են իրականացնում։

Դիտվել է՝ 2219

Մեկնաբանություններ