Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Ղարաբաղում կլինեն միայն ռուս խաղաղապահներ

Ղարաբաղում կլինեն միայն ռուս խաղաղապահներ
10.11.2020 | 21:33

Լեռնային Ղարաբաղի շփման գծում միայն ռուս խաղաղապահներ կտեղակայվեն, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:


«Կարևոր պահ, որի վրա կցանկանայի ուշադրություն հրավիրել՝ դա վերաբերում է խաղաղապահ ուժերին: Խոսքը ՌԴ խաղաղապահ ուժերի մասին է: Երբ հայտարարության տեքստը հրապարակվի, ոչ ոք կասկած չի ունենա, կցանկանայի մեկ անգամ ևս ուշադրություն հրավիրել Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով ռուսական խաղաղապահների տեղակայման մասին ՌԴ նախագահի խոսքերին», – ասել է Զախարովան «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում:

Դիտվել է՝ 3098

Մեկնաբանություններ