Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Արայիկ Հարությունյան. Ես հիմա կասեմ՝ դավաճաններն ովքեր են, հող ծախողներն ովքեր են

Արայիկ Հարությունյան. Ես հիմա կասեմ՝ դավաճաններն ովքեր են, հող ծախողներն ովքեր են
11.11.2020 | 21:23

Ուզում խնդրել, որպեսզի չփնտրենք դավաճանների, հող ծախողների, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Ես հիմա կասեմ՝ դավաճաններն ովքեր են, հող ծախողներն ովքեր են։ Իսկ առաջին անգամ ես ահազանգել եմ հոկտեմբերի 3-ին, երբ հակառակորդը՝ գրավելով Մատաղիսը և Թալիշը, վտանգված էր ամբողջ հյուսիսային հատվածը, երբ «Եղնիկներ» կոչված հատվածում զորքի մի մասը խուճապահար փախնում էր, չունեինք մարդկային ռեսուրսներ, որպեսզի կարողանանք առաջնագծում գտնվող մեր տղաների թիկունքը պահել։ Այդ օրը վաղ առավոտյան ես կոչ եմ արել և ասել, որ գնում եմ առաջնագիծ։ Ինձ համար այդ օրն արդեն պարզ էր, որ զորքի մի մասը խուճապահար վիճակում էր, ոչ թե պաշտպանության բանակի, ոչ թե զինված ուժերի, այլ առաջնագծում եղած զորքի, տարբեր կամավորականների և այլն», - ասաց Արայիկ Հարությունյանը։


Նա ասաց, թե այն օրը, երբ հատուկ ստորաբաժանումների հետ պետք է գնային առաջնագիծ, ՀՀ-ից Արցախ գնացած ԱԱԾ ամենաուժեղ էլիտար ստորաբաժանումները հրաժարվել են գնալ «Եղնիկներ»։ «Խնդրել եմ, աղաչել եմ, ասել եմ, որ ձեր առջևից ես եմ գնալու՝ չեն եկել, թողել են երկրի նախագահին մենակ՝ առաջնագիծ գնալու ժամանակ։ Իհարկե, դրա մասին այսօր արտահայտվում եմ, որովհետև ստիպված եմ արտահայտվել։ Կհարցնեք՝ ՀՀ ԱԱԾ ամենաէլիտար ստորաբաժանման անդամներին, ինչպես են մերժել խնդրանքս, աղաչել եմ, պաղատել եմ։ Կհարցնեք՝ ի՞նչ պատասխան են տվել երկրի նախագահին։ Իհարկե, շատ քիչ զորք միացավ ինձ ու մենք կարողացանք այն խնդիրը կատարել, և դրա շնորհիվ «Եղնիկներն» այսօր գտնվում են մեր վերահսկողության տակ», - ասաց Արցախի նախագահը։

Դիտվել է՝ 3267

Մեկնաբանություններ