Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Ռուսը եկավ, ասաց՝ զենքերը պիտի հանձնեք

Ռուսը եկավ, ասաց՝ զենքերը պիտի հանձնեք
19.12.2020 | 01:36

Բերձորի խաղաղապահների պատասխանատուն երեկ եկավ ու պահանջեց, որ զենքերը հանձնենք՝ ֆեյսբուքյան տեսաուղերձում նշել է Աղավնոյի համայնքապետ Անդրանիկ Չավուշյանը, հաղորդում է Mediaport-ը:

«Ես էլ պահանջ ներկայացրի, որ զենքս կտամ, եթե ապահովեն մեր անվտանգությունը: Հիշեցրի, որ հարևան գյուղերում մարդիկ են սպանվում ու առևանգվում, ասաց՝ կապահովենք: Խնդրում եմ՝ բոլոր լրատվականները ներկայանան Աղավնո՝ ներկա լինելու զենքերի հանձնման արարողությանը: Թող ապացույցներ լինեն, որ նրանք խոստացել են մեր ապահովությունը», ասել է համայնքապետը:

Դիտվել է՝ 5421

Մեկնաբանություններ