Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

ՊՆ. ՀՀ պետական սահմանի շփման գծի ամբողջ երկայնքով պահպանվել է կայուն օպերատիվ իրավիճակ

ՊՆ. ՀՀ պետական սահմանի շփման գծի ամբողջ երկայնքով պահպանվել է կայուն օպերատիվ իրավիճակ
18.01.2021 | 21:03

Հունվարի 17-ին և 18-ի առավոտյան Հայաստանի պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով պահպանվել է կայուն օպերատիվ իրավիճակ, միջադեպեր չեն արձանագրվել, հայտարարում է ՊՆ-ն:

ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: Զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահմանային իրավիճակը սահմանագոտու ամբողջ երկայնքով և կատարում առաջադրված խնդիրները:

Դիտվել է՝ 4782

Մեկնաբանություններ